
Գեղարքունիքի մարզի 1482 հողօգտագործողներ պետության կողմից ստացել են 2024-2025 թվականների ընթացքում գրանցված կարկտահարությունների վնասների դիմաց մասնակի փոխհատուցումները ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, կարկտահարության պատճառած վնասների դիմաց տրվել է 67 միլիոն 272 հազար դրամի չափով մասնակի փոխհատուցում։
Մարտունի համայնքում մասնակի փոխհատուցում տրամադրվել է 13 միլիոն 345 հազար դրամի չափով, Արծվանիստ, Ծովինար, Լիճք և Գեղհովիտ բնակավայրերի հողօգտագործողներին։
Ճամբարակ համայնքում մասնակի փոխհատուցում տրամադրվել է 22 միլիոն 384 հազար դրամի չափով, Ճամբարակ քաղաքի, Վահան, Դրախտիկ և Աղբերք գյուղերի հողօգտագործողներին։
Վարդենիս համայնքում մասնակի փոխհատուցում տրվել է 31 միլիոն 541 հազար դրամի չափով, Այրք, Կարճաղբյուր, Տորֆավան, Վանևան, Նորակերտ բնակավայրերի հողօգտագործողներին։
2026 թվականի հունվարի 13-ի դրությամբ փոխհատուցման գումարներն ամբողջությամբ վճարվել են կարկտահարությունից տուժած տնտեսություններին։
Գեղամա աշխարհ