
Հունվարի 13-ի երեկոյան և հունվարի 14-ի գիշերային ժամերից Գեղարքունիքի մարզով մեկ տեղացած ձյան շերտը կազմել է 20-30 սանտիմետր, ինչի հետևանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։
Մարտունու, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի և Սևանի համայնքապետարանների աշխատակազմերի տեղեկացմամբ՝ ճանապարհները սպասարկող կազմակերպություններն արդեն ձեռնարկել են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները բոլոր ուղղություններում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով աշխատող մեքենաների համար, իսկ սովորական մեքենաների համար անցանելի է։
Մարզի մնացած հատվածներում պահպանվում է ճանապարհների անցանելիությունը։
Գեղամա աշխարհ