Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում  2025 թվականի ընթացքում  համայնքների կողմից տրամադրվել է 951 շինարարության թույլտվություն   

Գեղարքունիքի մարզում  2025 թվականի ընթացքում  համայնքների կողմից տրամադրվել է 951 շինարարության թույլտվություն։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, շինարարության 64 թույլտվություն տրվել է Գավառ համայնքում, 445 թույլտվություն՝ Մարտունի, 207 թույլտվություն՝ Սևան, 190 թույլտվություն՝ Վարդենիս և 45 թույլտվություն՝ Ճամբարակ համայնքներում։

Գեղամա աշխարհ

10 դիտում