
2025 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի համար արգասաբեր է եղել Ճանապարհաշինության ոլորտը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են ճանապարհաշինական 15 խոշոր ծրագրեր, որոնց արդյունքում հիմնանորոգվել են 28,4 կմ, միջին նորոգման ենթարկվել 34,4 կմ տարբեր նշանակության ավտոճանապարհներ։ Հիմնանորոգվել է 2 կամուրջ և իրականացվել Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի վարչական տարածքում առկա սողանքային հատվածի անցանելիության ապահովման աշխատանքները։
Իսկ ընդհանուր առմամբ, ներառյալ սուբվենցիոն ծրագրերը, Գեղարքունիքի մարզում 2025 թվականին հիմնանորոգվել կամ միջին նորոգման է ենթարկվել 128 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ, որոնց իրականացման նպատակով կատարված ներդրումները կազմել են շուրջ 14,1 միլիարդ դրամ։
Գեղամա աշխարհ