Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

2025 թվականին Հրատապ և անհետաձգելի համարվող ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացվել է 4 ծրագիր

2025 թվականին Հրատապ և անհետաձգելի համարվող ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացվել է 4 ծրագիր։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, այդ  ծրագրերի կատարման  արդյունքում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կառուցվել է 800 գծամետր երկարության  նոր կոյուղագիծ, վերակառուցվել է 2 բազմաբնակարան բնակելի շենքի տանիք և Խաչաղբյուր բնակավայրի կամուրջը, ինչպես նաև Ճամբարակ քաղաքում վերականգնվել է շուրջ 260 գծամետր երկարությամբ հենապատը։ Այս ծրագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 200  միլիոն  դրամ։   2025 թվականի  մասհանումների /ռոյալթի/ ծրագրերով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին է հատկացվել 84.7  միլիոն  դրամ, որով համայնքի ձեռք է բերվել ավտոաշտարակ, իսկ առաջիկայում նախատեսվում է իրականացնել ոռոգման համակարգի և խմելու ջրի ջրագծերի կառուցում, փողոցային լուսավորության անցկացում համայնքի տարբեր բնակավայրերում:

Գեղամա աշխարհ

11 դիտում