Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 88 ընտանիքների տրամադրվել է շինարարության թույլտվություն.

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 88 ընտանիքների տրամադրվել է շինարարության թույլտվություն։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, շինթույլտվություններից 6-ը  Ճամբարակ համայնքում է,  82-ը՝ Վարդենիս համայնքում։  88 բնակարաններից 11-ում 2026 թվականի սկզբի դրությամբ շինարարությունն ավարտված է, մնացած 66-ում շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, որոնք կավարտվեն 2026 թվականի ընթացքում։

Վարդենիս համայնքում անհատական բնակելի տբներ կառուցվում են Սոթք, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Ազատ, Կութ, Նորաբակ բնակավայրերում, Ճամբարակ համայնքում՝ Վահան բնակավայրում։

Մեկ բնակարանի կառուցման համար շահառու ընտանիքին հատկացվում է 16 միլիոն դրամ։

Գեղամա աշխարհ

9 դիտում