Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում 2025 թվականի վերջին օրվա դրությամբ ամբողջությամբ ավարտվել է սուբվենցիոն 156  ենթածրագիր

Գեղարքունիքի մարզում 2025 թվականի վերջին օրվա դրությամբ ամբողջությամբ ավարտվել է սուբվենցիոն 156  ենթածրագիր։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականին Գեղարքունիքի  մարզի համայնքների կողմից ներկայացվել է 31 ծրագիր՝ 136 ենթածրագրով, որից   Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 28  ծրագիր՝ 128 ենթածրագրով, և 2025 թվական է տեղափոխվել 2023-2024 թվականներից 94 ենթածրագիր։ Այսպիսով, 222 ենթածրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 18,3 միլիարդ ՀՀ  դրամ, որից  ՀՀ կառավարության մասնաբաժինը 11,4  միլիարդ  դրամ է, կամ  ընդհանուր արժեքի 62,3 տոկոսը, համայնքային մասնաբաժինը՝ 6,9  միլիարդ  դրամ, կամ  37,7  տոկոս։

2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ամբողջությամբ ավարտվել են 156 ենթածրագրեր: 66 ենթածրագրերից 60ի ավարտման ժամկետը պայմանագրով նախատեսված է 2026 թվականին, իսկ 6 ենթածրագրեր տարբեր պատճառներով են տեղափոխվել այս  տարի:

 156  ավարտված ենթածրագրերի արդյունքում ծախսվել է շուրջ 11 միլիարդ 989 միլիոն  դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը 7 միլիարդ 222 միլիոն  դրամ է, համայնքային մասնաբաժինը՝ 4 միլիարդ 766 միլիոն  դրամ։

Ընդհանուր առմամբ,  մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2025 թվականի ընթացքում կառուցվել է 84 կիլոմետր 69 մետր խմելու ջրագիծ, 50 կիլոմետր 25 մետր ոռոգման ցանց, 50 կիլոմետր 768 մետր  լուսավորության ցանց և 4 կիլոմետր 954 մետր  գազատար։ Ասֆալտապատվել և սալիկապատվել է 65 կիլոմետր 200 մետր համայնքային նշանակության փողոցներ ու մայթեր,  9079  քառակուսի մետր մակերես զբաղեցնող  բազմաբնակարան  շենքերի բակեր, սալարկվել է 6958 քառակուսի մետր համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։ Հիմնանորոգվել են 8 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ՝ 5581 առակուսի մետր ընդհանուր մակերեսով, կառուցվել է մեկ մանկապարտեզ՝ 90 սան հզորությամբ, Գավառ քաղաքում շահագործվել է  շատրվանային համակարգ, ինչպես նաև Ծակքար բնակավայրում կառուցվել է հանդիսության սրահը, վերանորոգվել է մշակութային կենտրոնը և Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքը։

2025 թվականի ընթացքում մշակութային կենտրոնների, համայնքային նշանակության շենքերի և մանկապարտեզների համար ձեռք է բերվել անհրաժեշտ գույք։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ շուրջ 450  մշտադիտարման այցեր են իրականացվել մարզում այլ գերատեսչությունների և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական օբյեկտներում: Ուումնասիրությունների արդյունքում 39 օբյեկտում արձանագրվել են  թերություններ, որոնց գերակշիռ մասը կապալառու կազմակերպությունների կողմից շտկվել է, իսկ մնացածը գտնվում է շտկման փուլում:

Գեղամա աշխարհ

9 դիտում