
2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 22 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով նվազ է նախորդ տարվա նույն օրում գրանցված նիշից։
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի հաղորդմամբ՝ 2026 թվականի առաջին ութ օրերի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1 միլիոն 58 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
Գեղամա աշխարհ