
Հունվարի 8-ից Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նորակոչիկները ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատներից ճանապարհվել են ծառայության։
Մարտունի համայնքում ծառայության մեկնող նորակոչիկներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր են ուղղել Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Կամո Մանուկյանը։ Նորակոչիկները ստացել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնությունը:
Վարդենիս համայնքում նորակոչիկներին շնորհավորել և բարեմաղթանքի խոսքեր են հղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Վարդենիսի զինվորական կոմիսար Կամսար Հարությունյանը։
Առաջիկա օրերին 2026 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում։
Գեղամա աշխարհ