Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում այս տարվա առաջին վեց օրերին ծնվել է 21 երեխա

 

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2026 թվականի առաջին վեց օրերին լույս աշխարհ են եկել 21 երեխա՝ 14 տղա և 7 աղջիկ։

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներից ստացված տեղեկատվության համաձայն՝  12 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 5 երեխա՝ Սևանի, 2-ական երեխա՝ Գավառի և Վարդենիսի բժշկական կենտրոնններում։ Ճամբարակի առողջության կենտրոնում այս տարվա առաջին վեց օրերի ընթացքում ծնունդ չի գրանցվել։

2025 թվականի ամանորյա  տոների ընթացքում Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ։

Գեղամա աշխարհ

23 դիտում