Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

2025 թվականին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 1364 ծնունդ

2025 թվականին Գեղարքունիքի մարզի  ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում գրանցվել է 1364 ծնունդ՝ 733 տղա և 631 աղջիկ։

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրկանացացնող բուժհիմնարկներից ստացված տեղեկատվության համաձայն՝  657 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 291 ծնունդ՝ Սևանի, 252 ծնունդ՝ Գավառի, 143 ծնունդ՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 22 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2025 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 135 երեխա՝ 70 տղա, 65 աղջիկ։ 62 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 28 երեխա՝ Սևանի, 24 երեխա՝ Գավառի, 19 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2024 թվականին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 1486 երեխա՝ 845 տղա և 641 աղջիկ։ Իսկ անցած դեկտեմբերին գրանցվել է 133 ծնունդ։

Գեղամա աշխարհ

26 դիտում