
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում արդեն ընտրվել են 2025 թվականի լավագույն մարզիկները։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, hամայնքի մարզական կյանքում 2025 թվականին գրանցվել են ակնառու հաջողություններ՝ մրցանակներով և մեդալներով, մարզիչների նվիրյալ և ջանադիր աշխատանքի տեսանելի արդյունքով:
Սևանցի մարզիկները 2025 թվականին էլ շարունակել են լավագույն ավանդույթները՝ մասնակցելով հանրապետական, համահայկական, միջազգային առաջնություններին և մրցաշարերին: Տարեվերջին ամփոփվել են մարզաշխարհում գրանցած արդյունքները, որոնց համաձայն լավագույն մարզիկներ են ճանաչվել ՌԴ Կստովո քաղաքում անցկացված (Եվրասիական խաղեր) K-1 քիքբոքսինգի գավաթի առաջնության չեմպիոն, առաջին մրցանակակիր, միջազգային մրցաշարերի չեմպիոն Ռազմիկ Շուշանյանը, մարզիչ՝ Էդգար Ղարիբյան, ՀՀ երիտասարդների ծանրամարտի առաջնության երկրորդ մրցանակակիր, Իրանի Հանրապետությունում անցկացված բանակայինների աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Հովհաննես Հովհաննիսյանը, մարզիչ՝ Գառնիկ Աբրահամյան, ՌԴ Կստովո քաղաքում անցկացված (Եվրասիական խաղեր) K-1 քիքբոքսինգի գավաթի առաջնության փոխչեմպիոն, երկրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի չեմպիոն Հովսեփ Ղարիբյանը, մարզիչ՝ Էդգար Ղարիբյան, Սերբիայի Զլատիբոր քաղաքում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի առաջնության երկրորդ մրցանակակիր Կարինե Դալլաքյանը, մարզիչ՝ Հովիկ Վարդանյան, ՀՀ մեծահասակների ծանրամարտի առաջնության առաջին մրցանակակիր, Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված երիտասարդների ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից , 5-րդ տեղ գրաված Ալինա Սուքիասյանը, մարզիչ՝ Գառնիկ Աբրահամյան, ՀՀ պատանիների թաեքվոնդոյի առաջնության առաջին մրցանակակիր Էմին Գալստյանը, մարզիչ՝ Դավիթ Թորոսյան, Լատվիայի Ռիգա քաղաքում անցկացված օլիմպիական թաեքվոնդոյի պատանիների Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր Գոռ Ղարիբյանը, մարզիչ՝ Արման Գրիգորյան։ Նրանք Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են։
Տարվա լավագույն մարզիկներ են ճանաչվել նաև Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները՝ ՀՀ առաջնության բազմակի չեմպիոններ, աշխարհի մեծահասակների «Կանոէ-2» առաջնության մասնակիցներ Վահե Դավթյանը և Գևորգ Փիլոսյանը, մարզիչ՝ Ավետիք Մալխասյան, ՀՀ առաջնության բազմակի չեմպիոններ, «Բայդարկա-2» միջազգային մրցաշարերի մրցանակակիրներ Տիգրան Խաչատրյանը և Սուրեն Թովմասյանը, մարզիչ՝ Արմեն Մալխասյան, ՀՀ առաջնության 2025 թվականի չեմպիոն, Հովհ. Իսակովի անվան մրջազգային մրցաշարի առաջին մրցանակակիր, «Լուչ» դասի հաղթող Նարե Սուքիասյանը, մարզիչ՝ Հայկ Սուքիասյան։
-Շնորահավորում ենք մեր լավագույն մարզիկներին, նրանց մարզիչներին, մարզադպրոցների անձնակազմին, մաղթում, որպեսզի 2026 թվականն էլ հաղթանակներն ու ձեռքբերումները լինեն շարունակական, իսկ մեր մարզիկները լավագույնս ներկայացնեն Սևան համայնքն ու Հայաստանի Հանրապետությունը առաջնություններում և մրցաշարերում,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ