Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի եւ Սուրբծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի՛ ճամբարակցիներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Անցնող տարին մեզ համար եղել է փորձությունների ու ձեռքբերումների տարի․ միասին հաղթահարել ենք բազում դժվարություններ, իրականացրել կարևոր նախաձեռնություններ և շարունակել ենք միասին կառուցել մեր համայնքի երջանիկ ներկան ու ապագան։ Այս ամենը հնարավոր է դարձել միմիայն մեր բոլորիս համախմբվածության և աշխատասիրության շնորհիվ։
Թող գալիք տարին յուրաքանչյուրիս ընտանիքին խաղաղություն, առողջություն և բարեկեցություն բերի։ Թող մեր համայնքում միշտ տիրի փոխադարձ հարգանքը սերը և համերաշխությունը՝ հանուն Ճամբարակի զարգացման և լուսավոր ապագայի։
Մաղթում եմ, որ նոր՝ 2026 թվականը իրականություն դարձնի ձեր բարի նպատակներն ու երազանքները, իսկ մեր երկիրը լինի անվտանգ, բարեկեցիկ և գրավիչ բոլորի համար։
Հավերժ փառք մեր հերոս հայորդիներին, որոնց շնորհիվ ապրում ենք խաղաղ և ծառայում մեր հայրենիքին։
Խոնարհումս հերոսածին բոլոր մայրերին։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
Հարգանքով՝
Ճամբարակ համայնքի ղեկավար՝ Վազգեն Ադամյան

74 դիտում