
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում «Գավառի Մասնակցային բյուջետավորում-2025» ծրագրով Ազատության փողոցի բազնաբնակարան շենքերի տարածքում մանկական խաղահրապարակ և ֆուտբոլի խաղադաշտ է կառուցվել։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրերը նախաձեռնել և մշակել է Գավառ քաղաքի բնակիչ Լենա Գոհարյանը։ Իսկ դրանք քվեարկությամբ հաղթող են ճանաչվել և արդեն իրագործված են։ Նախագիծը կյանքի է կոչվել համայնք-կառավարություն համատեղ ֆինանսավորմամբ։ Մանկակական խաղահրապարակի կառուցումն արժեցել է 21 միլիոն դրամ, իսկ ֆուտբոլի խաղադաշտի կառուցումը ՝ 14 միլիոն 140 հազար դրամ: Երկու ծրագրերի արժեքների 56,65 տոկոսը տրամադրվել է համայնքի, 43,35 տոկոսը՝ պետական բյուջեի միջոցներից։ «Համայնքապետարանի՝ «Մասնակցային բյուջետավորում ծրագրի» համակարգողը նաև տեղեկացնում է, որ գործընթացը շարունակական է և 2026 թվականին ևս այս սկզբունքով համայնքի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են կյանքի կոչվելու։Մանկական խաղահրապարակի ու ֆուտբոլի դաշտի կառուցմամբ ոգևորված և ուրախացած են թե բազմաբնակարան շենքերի բնակիչները, թե նրանց երեխաները։ Նրանք արդեն իրենց ազատ ժամանակը ավելի հագեցած ու անվտանգ են անցկացնում»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ