Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ։ Տարին, որ անցնում է, լի էր փորձություններով, բայց նաև համախմբված աշխատանքի, փոխօգնության և համայնքային պատասխանատվության օրինակներով։ Վարդենիս համայնքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միասնական լինելու դեպքում կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն։
Անցնող տարում մենք շարունակել ենք աշխատել համայնքի զարգացման ուղղությամբ՝ բարելավելով ենթակառուցվածքները, համայնքային ծառայությունները և սոցիալական աջակցության ծրագրերը։ Մեր առաջնահերթությունը եղել և մնում է յուրաքանչյուր բնակչի բարեկեցությունը, հատկապես՝ երեխաների, տարեցների և սոցիալապես խոցելի ընտանիքների հոգածությունը։
Նոր տարին թո’ղ լինի խաղաղության, առողջության և նոր հնարավորությունների տարի։ Թո’ղ ձեր տներում տիրի ջերմություն, վստահություն ապագայի հանդեպ և հավատ` սեփական ուժերի նկատմամբ։ Համոզված եմ, որ 2026 թվականին ևս միասին կշարունակենք կառուցել ավելի հզոր, բարեկեցիկ և մարդակենտրոն Վարդենիս։
Շնորհակալ եմ ձեզ ձեր ակտիվ մասնակցության, վստահության և համայնքի հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի համար։
Գալիք տարին յուրաքանչյուր ընտանիք բերի հաջողություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ։
Սահմանին կանգնած սիրելի’ զինծառայողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ։ Դո’ւք մեր խաղաղության ու անվտանգության հուսալի պահապաններն եք, մեր երկրի ամուր վահանը։ Ձեր քաջությամբ, նվիրումով ու անսասան կամքով է, որ մենք վստահ ենք վաղվա օրվա նկատմամբ։
Թո’ղ գալիք տարին ձեզ պարգևի խաղաղ ծառայություն, առողջություն, ուժ ու հավատ։ Յուրաքանչյուր հերթապահություն ավարտվի ապահով և անփորձանք։
Խոնարհվում ենք ձեր ծառայության առաջ։
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
70 դիտում