Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով   և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ Վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը։

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանի տեղեկացմամբ՝  վերանորոգումից և կահավորումից հետո արդեն այլ տեսքով է ներկայանում  հնագիտության սենյակը: Հազարամյակների պատմություն ունեցող խեցեղենը ցուցադրվում է պատշաճ կերպով: Այս սենյակն առավել գրավիչ է դարձել նոր ցուցափեղկերի և հատուկ լուսավորության շնորհիվ:

Հնագիտական սենյակի վերանորոգումն ու կահավորումը հնարավոր են դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն  մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» ծրագրի շրջանակում: Որոշ ցուցափեղկերի ձեռքբերման գործում էլ օժանդակել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: Հնագիտության սենյակի վերանորոգման ու կահավորման համար հատկացված դրամաշնորհը կազմել է 2 միլիոն  290 հազար  դրամ:  Թանգարանի աշխատակիցների և այցելուների ցանկությունն է, որ տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող սենյակները ևս բարեկարգվեն և թանգարանային հարուստ ֆոնդը ցուցադրվի լավագույն պայմաններում:

Գեղամա աշխարհ

8 դիտում