Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի քաղաքային գրադարանում անցկացվեց հայ գրականության դասական  Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթ  

Գավառի համայնքային գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ և գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանի կազմակերպմամբ Գավառի համայնքային գրադարանում տեղի ունեցավ «Ես տերն եմ իմ ժամանակի» խորագրիրը կրող  գրական ցերեկույթ, որը նվիրված էր հայ գրականության դասական   Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանին։

Մ իջոցառմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ԳՊՀ դասախոսներ, ստեղծագործողներ, գրադարանավարներ, Գավառ համայնքի ավագ և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման մեկնարկում գրադարանի աշխատակիցները հակիրճ ներկայացրին Հրանտ Մաթևոսյանի կենսագրությունն ու ստեղծագործական  առանձնահատկությունները։ Այնուհետ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մասին բանախոսությամբ հանդես եկավ  գրական ցերեկույթի հատուկ հրավիրյալ,  բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, «Հրանտ Մաթևոսյան» գրական մրցանակի դափնեկիր Վաչագան Գրիգորյանը, ով հարցուպատասխանի ձևաչափով  հնարավորինս անդրադարձավ մեծ գրողի կյանքի հետաքրքիր դրվագներին ու գրական հարուստ  ժառանգությանը։

Ցերեկույթն ուղեկցվեց ընթերցումներով, բեմադրական հատվածներով և թեմատիկ գեղարվեստական կատարումներով։

-Հրանտ Մաթևոսյանը համաշխարհային ճանաչման հասած գրող է, հայ արձակը նոր բարձունքների հասցրած անզուգական մտավորական։ Նա իր ընթերցողի հետ միշտ խոսել է բացառապես անկեղծ, շիտակ լեզվով, միայն ու միայն հայրենի հողի, նրա վրա ապրող մարդու նկատմամբ ազնվագույն սիրով, ու դրանում է կայանում նրա անկշռելի մեծությունը։ Հրանտ Մաթևոսյանը միշտ կմնա արդիական, նրա թողած ստեղծագործությունները բոլոր ժամանակներում կարող են տալ ընթերցողներին հետաքրքրող հարցերի պատասխանները»,-բանախոսությունն ամփոփեց Վաչագան Գրիգորյանը։

Խոսրով   Խլղաթյան  

3 դիտում