Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն չորս ծրագրերի համար հատկացրել է 819 միլիոն 254․9 հազար դրամ

ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 819 միլիոն 254.9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված չորս սուբվենցիոն ծրագրերի համար։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության տեղեկացմամբ՝  594 միլիոն 636.9 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Ծովասար և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման և Ձորագյուղ բնակավայրում կամրջի և պաշտպանիչ պատի կառուցման համար։

43    միլիոն 252.5 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկ ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի սալարկման աշխատանքների համար։

34 միլիոն 788.8 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում փակ դրենաժի կառուցման ծրագրի համար։

146 միլիոն 576.7 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Ծովասար, Վարդենիկ, Զոլաքար, Լիճք, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների համար։

Վերոնշյալ բոլոր ծրագրերը համարվում են ավարտված։

Գեղամա աշխարհ

4 դիտում