Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սեւանում կայացել է «Սեւանի գավաթ» թաեքվանդոյի առաջնություն

Գեղարքունիքի մարզի  Սեւան քաղաքի  Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է  «Սևանի գավաթ»  թաեքվանդոյի առաջնություն, որին մասնակցել են  Երեւանի, Ապարանի, Նոյեմբերյանի և Սեւան քաղաքի մարզիկները։

Ինչպես  տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել են  Սեւանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի  եւ  Երեւան քաղաքի «ՎԻԿՏԱՍ» ակումբի, 2-րդ տեղը՝  Նոյեմբերյանի, 3-րդ տեղը՝  Երեւանի  «Սեւ հովազ»  ակումբային թիմի մարզիկները։  Մրցանակային  տեղեր  գրաված մարզիկները պարգեւատրվել են  մեդալներով եւ  պատվոգրերով։

Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը  մարզիչներին պարգեւատրել է շնորհակալագրերով, իսկ առաջնությունում ՀՀ «Նվիրյալներ» ՌՀԿ նախագահը  հավաստագիր է  հանձնել  մարզադպրոցի տնօրեն Գ․Ավետիսյանին։

Գեղամա աշխարհ

4 դիտում