Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Լուսակունքում խմելու ջրատար ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագերի շրջանակներում խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանց է կառուցվում։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Լուսակունքի խմելու ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 275 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցում՝ 450 գծամետր ընդհանուր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2025 թվականի օգոստոսից եւ դեկտեմբերի 9-ի դրությամբ իրականացվել շուրջ 75 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել 2025 թվականի ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։

Ծրագրի շահառու են հանդիսանում Լուսակունք գյուղի բոլոր տնտեսությունները։

Գեղամա աշխարհ  

 

6 դիտում