Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծակքարում հիմնանորոգվել է 2 փողոց

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է երկու փողոց։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի երկու փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն 12 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Ծակքարի 5-րդ փողոցի և 2-րդ փողոցի 5-րդ փակուղու ասֆալտապատում՝ 760 գծամետր ընդհանուր երկարությամբ և շուրջ 4 հազար քառակուսի մետր մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հոկտեմբերից և դեկտեմբերի 3-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

Ծակքարի վերոնշյալ փողոցներն իրենց պատմության  մեջ ասֆալտապատվում են առաջին անգամ։

Գեղամա   աշխարհ

11 դիտում