
2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 սանտիմետրով։
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գևանցված նիշի դիմաց։
2025 թվականի անցած 11 ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 114 միլիոն 84 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 180 միլիոն 965 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն նկատվել։
Գեղամա աշխարհ