
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2025 թվականի նոյեմբեր ամսին լույս աշխարհ են եկել 139 երեխա՝ 77 տղա և 62 աղջիկ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության տեղեկացմամբ՝ 80 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 22-ական ծնունդ՝ Գավառի և Սևանի, 13 ծնունդ՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2024 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 146 երեխա՝ 79 տղա և 67 աղջիկ։
Գեղամա աշխարհ