Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծակքարում հանդիսությունների սրահ է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  ընթանում են հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները։

Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Ծակքարի հանդիսություևնների սրահի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 145 միլիոն 920 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված  է հանդիսությունների միհարկանի սրահի կառուցում՝ մոտ 600 քառակուսի մետր մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի ապրիլից և դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել շուրջ 80 տոկոսով։ Այժմ ընթանում են  շենքի ներքին հադարման աշխատանքները։

Իրականացվել են նաև շենքի գազաֆիկացման, էլեկտրաֆիկացման, տարածքի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։

Ծրագրի իրականացման արդյունքում Ծակքար գյուղի ողջ բնակչությունն օգտվելու է հանդիսությունների  սրահի ծառայություններից։

Շենքը շահագործման կհանձնվի 2026 թվականի ընթացքում։

Գեղամա աշխարհ

14 դիտում