Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Նորահայտ կոթող-սահմանաքար՝ Հայրավանք գյուղի արևմտյան կողմում

Գեղարքունիքի մարզի Հայրավանք եւ Բերդկունք գյուղերի հարավային թեւում, անասնապահական համալիրների ավերակ շենքի մոտ, ընկած է մի քարակոթող, որը նման է սահմանաքարի։
Կոթողի ոչ մի հատվածում գիր չնկատվեց, ուստի Արտաշիսյան սահմանաքարի նմանեցնելու հիմք չունենք, սակայն կարելի է ենթադրել, որ այն կամ սահմանաքարի նախատիպ է, կամ պատրաստվել է Արտաշիսյան դարաշրջանիից ավելի ուշ ժամանակներում։
Ամեն դեպքում, հստակ երեւում է քարի վերջնամասի տաշվածքը։
Կոթողը գտնելու համար մեզ կողմնորոշել էր հնագետ Լեւոն Մկրտչյանը։
Կոթողի շրջակայքում նկատվում են դամբարանադաշտեր, հին բնակատեղիների եւ պարիսպների հետքեր։
Հնագետ Լևոն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ կոթողը հայտնաբերվել է 2024 թվականին, իր և Ա․ Գնունու կողմից։
-Հավանաբար, սա սահմանաքար է, որը պատրաստվել է ավելի ուժ ժամանակներում, քան պատրաստվել են Արտաշեսյան սահմանաքարերը։ Այս կոթողի նման մի օրինակ ունենք նաեւ Արագածի կողմերում,-հավաստեց Լեւոն Մկրտչյանը։
Խոսրով Խլղաթյան
21 դիտում