
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն ավարտի են հասցվել ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Ծակքարի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն 560 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է մշակույթի տան սանհանգույցների և սեպտիկ հորի կառուցում, աստճաննների ճաղավանդակների տեղադրում, տարածքի ասֆալտապատում և կանաչապատում, այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հունիսից և ավարտվել նոյեմբերի սկզբներին։
«Նախորդ տարիներին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ծակքարի մշակույթի տանն իրականացվել էին հիմնանորոգման աշխատանքներ, իսկ կիսատ մնացած աշխատանքներն ավարտվեցին այս տարվա ընթացքում։ Կարելի է ասել, որ Ծակքարի մշակույթի տան հիմանորոգման ծրագիրը, որն ընթացել է մի քանի փուլով, հիմնովին ավարտված է»,-նշեց Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը։
Գեղամա աշխարհ