Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ
ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ

Author: Hovnar

Գավառի բժշկական կենտրոնը  վերազինվել է ժամանակակից համալիր բուժսարքավորումներով 

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի  բժշկական կենտրոնը ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված միջոցներով վերազինվել է ժամանակակից բժշկական համալիր սարքավորումներով։ Ինչպես  տեղեկացրեց Գավառի ԲԿ…

Դիտել ավելին

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին այսօր հրաժեշտ են տալիս 4254 աշակերտ

Գեղարքունիքի մարզի 123 հանրակրթական հաստատություններում այսօր հնչեց Վերջին զանգը։ Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Վերջին դաս» միջոցառումներ են անցկացվել  ՀՀ…

Դիտել ավելին

Մարտունի համայնքում այս տարի  «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի շրջանակներում 2 ծրագիր կիրականացվի

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում այս տարի  «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի շրջանակներում 2 ծրագիր կիրականացվի։ Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, քվեարկության արդյունքում ավելի շատ…

Դիտել ավելին

Սիրելի ընթերցող

«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։

«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ։

Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան