Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառում կայացել է զբոսաշրջության ռազմավարության մշակմանն ուղղված հանդիպում-քննարկում

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի ուսուցողական կենտրոնում կայացել է Գավառ համայնքի զբոսաշրջության ռազմավարության մշակմանն ուղղված հանդիպում-քննարկում։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քննարկմանը մասնակցել են համայնքի տարբեր բնակավայրերի  ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները վեր են հանել  զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրները, ներկայացրել  առաջարկություններ և հնարավոր լուծումներ։

Հանդիպման աարդյունքում ձևավորվել է  աշխատանքային խումբ, որը կզբաղվի համայնքի զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակմամբ։

«Արդեն իսկ  մեկնարկել է ռազմավարության մշակման գործընթացը, որի նպատակն է՝ բացահայտել համայնքի զբոսաշրջային ներուժը և ապահովել դրա կայուն զարգացումը։ Մենք ունենք բնության ու պատմության հրաշալի հուշարձաններ, որոնք գրավիչ են ցանկացած երկրից ժամանած զբասաշրջիկներ համար։ Գավառի երկրագիտական թանգարանը, Սևանա լիճը, Գեղամա լեռնավահանն իր բարձրաբերձ կատարներով, ալպյան մարգագետիններով, համայնքի տարածքում առկա երկու տասնյակից ավել բերդ-ամրոցների ավերակները, վանքերն ու եկեղեցիները, օր օրի ավելացող հյուրատները, այլ գրավչություններ  հիանալի նախադրյալներ կարող են ստեղծել զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։ Իսկ դրա համար հարկավոր է առկա զբոսաշրջության ներուժի համախմբում, պատմության ու բնության հուշարձանների հանրահռչակում՝ պահանջված չափով։ Իհարկե, մշակված ռազմավարությունը կպահանջի նաև համապատասխան չափի ներդրումներ, որոնք գտնելու համար ևս պետք է գտնենք համապատասխան աղբյուրները»,-նշեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

15 դիտում