Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններում ծանոթացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին

 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններ՝  առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տեղեկասցմամբ՝  Կարեն Սարգսյանը հետեւել է ընթացիկ աշխատանքներին, բուժօգնության կազմակերպման գործընթացին,  զրուցել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից օգտվող քաղաքացիների հետ։

Մարզպետը կարևորել է համակարգի դերը՝ քաղաքացիների համար որակյալ, հասանելի և ժամանակին բժշկական ծառայությունների ապահովման գործում՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ բնակության վայրից։

«Քաղաքացիները գոհունակությամբ են խոսել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին՝ ընդգծելով, որ այն զգալիորեն թեթևացրել է բժշկական ծախսերի բեռը, բարձրացրել  բուժօգնության մատչելիությունն ու վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ։ Նրանց խոսքով՝ համակարգը նպաստում է ինչպես հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, այնպես էլ արդյունավետ բուժման կազմակերպմանը՝ ապահովելով սոցիալական արդարության և հոգատար պետության կարևոր սկզբունքների իրագործումը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Առաջիկայում մարզպետ Կարեն Սարգսյանը նախատեսում է այցելել նաև մարզի մյուս բժշկական կենտրոններ՝  առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով։

Գեղամա աշխարհ

35 դիտում