Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Կայացել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

 

Կայացել է  «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է  խորհրդի նախագահ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։

Գավառի պետական համալսարանի լրատվության և հանրության հետ  կապերի  բաժնի տեղեկացմամբ՝ նիստին մասնակցել է  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Սարգսյանը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանդես է եկել  բուհի գործունեության հիմնական ուղղություններով 2024-2025 ուսումնական տարում կատարված աշխատանքների, համալսարանի հակակոռուպցիոն ծրագրի իրականացման, հիմնադրամի 2025 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականի վերաբերյալ հաշվետվությամբ, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացրել 2026 թվականի ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը և զարգացման տարեկան ծրագրի նախագիծը։

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է  ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի 2026 թվականի կառուցվածքը, հաստիքացուցակը, ԳՊՀ էթիկայի, ակադեմիական բարեվարքության և վարվեցողության ներքին կանոնակարգը։ Իրենց ելույթներում  համալսարանի աշխատանքը գնահատել են  հոգաբարձուների խորհրդի անդամներ Հրանուշ Հակոբյանը և  Հայկ Ղազարյանը։

ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալագիր է  հանձնել  հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդուարդ Ղազարյանին՝ գիտամանկավարժական արդյունավետ գործունեության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգի զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Գեղամա աշխարհ

33 դիտում