Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքը համալրվել է եւս մեկ գյուղատնտեսական տեխնիկայով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը համալրվել է  ևս մեկ գյուղատնտեսական տեխնիկայով՝ անիվավոր մինի տրակտորով ։

Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, տեղահանության ազդակիր համայնքներում 2024 թվականի  հոկտեմբերից մեկնարկել է «Խոցելի համայնքներում կենսապահովման եւ տնտեսական կենսունակության խթանում» ծրագիրը Միջին Արևելքում եւ ԱՊՀ-ում, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից եւ իրականացվում Լիբանանում եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության  կողմից։

Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել համայնքի դիմակայությունը եւ խթանել տնտեսական վերականգնումը՝ ապահովելով կարճաժամկետ զբաղվածություն  եւ կայուն ապրուստի միջոցներ փախստականների, վերադարձողների, միգրանտների եւ  այլ խոցելի խմբերի համար՝ միաժամանակ ուժեղացնելով տեղական տնտեսական ենթակառուցվածքները եւ  կառուցել եկամուտներ ստեղծելու կարողություններ հակամարտությունների նկատմամբ զգայուն մոտեցմամբ։

-Մեր երախտագիտությունն ենք հայտնում  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին եւ «Միգրացիայի միջազգային կազմակերպության» Հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին՝ կենսական կարեւոր նշանակության այս  ծրագիրը Վարդենիս համայնքում կյանքի կոչելու համար։ Նոր տեխնիկան մեծապես կօգնի տեղահանված ու մեր համայնքում ապաստանած տնտեսություններին՝ գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

8 դիտում