
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Արծվաքարի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 միլիոն 800 հազար դրամ, որի 75տոկոսն հատկացվել է պետական, 25տոկոսը՝ համայնքի բյուջեից։
Ծրագրով կառուցվել է շուրջ 400 մետր երկարությամբ ջրահեռացման և ոռոգման համար նախատեսված նոր համակարգ․ տեղադրվել են երկաթբետոնյա վաքեր և անցումային երկաթյա խողովակներ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հոկտեմբերին և ավարտվել նոյեմբերի երկրորդ տասնօրյակում։
-Ծրագրի իրականացման շնորհիվ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սազայու փողոցն այժմ ավելի մաքուր տեսք ունի, ձնհալքի և անձրևների ջրերը այլևս չեն հեղեղի տարածքը, և բնակիչների համար տեղաշարժվելու դժվարություններ արդեն չեն ստեղծվի։ Նախկին վիճակի մասին բնակիչները ներկայացրել էին Գավառի համայնքապետարան․ խնդրի լուծումը չի ուշացել։ Կատարված աշխատանքների արդյունքում նաև հնարավոր է այս տարածքի տնամերձերի ոռոգումը կազմակերպել։ Բնակիչներն ասում են, որ ոռոգման հետ կապված դժվարությունների պատճառով հողամասերի մեծ մասը չէր մշակվում, իսկ եկղ տարվանից արդեն էականորեն կավելանան մշակովի հողատարածքները,-տեղեկացրին Գավառի համայնքապետարանից։
Գեղամա աշխարհ