Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ
ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ

Պատմամշակութային էջ

ՄԱՔԵՆԻՍԻ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՎԱՆՔԸ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս գյուղում է գտնվում Մաքենիսի արքայական ու հռչակավոր վանքը, որը համարվում է հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային կենտրոններից մեկը։  Այն…

Դիտել ավելին

Նորաբակ գյուղում հայտնաբերվել է զարգացած միջնադարով թվագրվող երկաթյա նիզակի ծայրակալ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորաբակ գյուղի տարածքի հնավայրից գյուղատնտեսական աշխատանքերի կատարման ընթացքում հողի տակից գտնվել է նիզակի երկաթյա ծայրակալ, որը գտնող անձը՝…

Դիտել ավելին

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԴԱՆՈՅԻ ՍՈՒՐԲԸ ԵՎ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՏԱՊԱՆԱՔԱՐԸ

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի տարածքում բազմաթիվ, անգամ անհաշվելի են պատմաճարտարապետական հուշարձանները, որոնք գոյություն ունեն եկեղեցիների, վանքերի, կիկլոպյան ամրոցների ավերակների, բրոնզեդարյան դամբարանների, միջնադարյան խաչքար-տապանաքարերի,…

Դիտել ավելին

Սիրելի ընթերցող

«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։

«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ։

Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան