
Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի, Գավառի կրթամշակութային հաստատությունների, այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչները և բազմաթիվ անհատ քաղաքացիներ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հուշաքարին։
Սպիտակի մեծ երկրաշարժի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված Ոգեկոչման կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյանց թեմի Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը։
Այնուհետ հարգանքի տուրք մատուցողները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա գտնվեցին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից մատուցված կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագին։
Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություններ տեղի ունեցան նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։
Գեղամա աշխարհ