
Գեղարքունիքի մարզի Վարդդենիս համայնքի քաղաքային գրադարանում բացվել է «Ինձ բացակա չդնեք» խորագրով հուշանկյուն՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում և 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում զոհված վարդենիսցի անմահ հերոսների հիշատակին։
Վարդենիսի համայքնապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հուշանկայն բացումից հետո տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին հրավիրվել է Իշխանասարի անմահ հերոս Հայկ Կարենի Գասպարյանի մայրը` Մարգարիտ Հակոբյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի, քաղքքի կրթամշակութային հաստատությունների աշխատանիցներ, զոհվածների հարազատներ։ Ներկայացվել են բոլոր հերոսների կենսագրական տվյալները, անցած մարտական ուղիները, նրանց կյանքի հերոսական դրվագները
-Հերոսները չեն մահանում, նրանք նահատակվում ու անմահանում են` միաժամանակ կերտելով հայ ժողովրդի հերոսական պատմությունն ու ապրեցնում բոլորիս։ Մենք հավերժ խոնարհվումն ենք նրանց սուրբ հիշատակի առաջ ու պարտավորվում՝ հզորացնել ու շենացնել այն հայրենիքը, հանուն որի իրենց կյանքները չխնայեցին մեր քաջերը,-նշել է Գրադարանի տնօրեն Քրիստինե Պետրոսյանը։
Գեղամա աշխարհ