
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն հատել են վերջնագիծը։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Գագարինի Գայի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 400 հազար դրամ, որի 50 տկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված էր Գայի փողոցի ասֆալտապատում՝ 10980 քմ տարածքով, մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում:
Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2026 թվականի օգոստոսին ու ավարտի հասցվել հոկտեմբերի վերջին։ Օգոստոսին մեկնարկած շինարարական աշխատանքներն կավարտվեն հոկտեմբերին։
Գեղամա աշխարհ