Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիսի համայնքի Մեծ Մասրիկ գյուղի մանկապարտեզում բացվել է նոր խումբ

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի մանկապարտեզում բացվել է նոր խումբ։

Ինչպես   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի  համայնքապետարանի  նախաձեռնությամբ և մի շարք  կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ Մեծ Մասրիկի մանկապարտեզում իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ ստեղծելով երեխաների կրթության, խնամքի և զարգացման համար առավել բարենպաստ ու ժամանակակից պայմաններ։

Մանկապարտեզում բացվել է նոր խումբ, իսկ մյուս խումբը տեղափոխվել  բարեկարգված և սահմանված չափորոշիչներին համապատասխանող տարածք՝ ապահովելով փոքրիկների առօրյայի առավել հարմարավետ կազմակերպումը։

Կազմակերպված միջոցառման ընթացքում Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն  իր երախտագիտությունն է հայտնել ծրագրի իրականացմանն աջակցած գործընկերներին։

Համայնքի ղեկավարը, բարձր գնահատելով գործընկերների ներդրումն ու պատրաստակամությունը, շնորհակալագրեր է հանձնել  նախաձեռնության իրականացմանն աջակցած կազմակերպություններին և բարերարներին՝  Երևանի «Ռոթարի Ակումբին», Դեաննե Գեորգետտե Յոունգին, «Դու մենակ չես» բարեգործական հիմնադրամին, ԱՄՆ «Փարոս» հիմնադրամին, «Ֆոքս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպությանը։

Գեղամա աշխարհ

5 դիտում