Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

 Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 35-րդ փողոցի  և Ալաշկերտ փողոցի 11-րդ նրբանցքի  հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդաձորի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 864  հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Վարդաձորի 35-րդ փողոցի  և Ալաշկերտ փողոցի 11-րդ նրբանցքի ասֆալտապատում՝ 2760  քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ջրահեռացման առուների կառուցմամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հոկտեմբերի սկզբից և նույն ամսի 20-ի դրությամբ իրականացվել շուրջ 90 տոկոսով։

Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

Գեղամա աշխարհ

6 դիտում