
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ա-3 թաղամասի 7 և 8-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 145 միլիոն 338 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Լիճքի Ա-3 թաղամասի 7 և 8-րդ փողոցների ասֆալտապատում՝ 10342 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ջրահեռացման առուների կառուցմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հոկտեմբերի սկզբից և նույն ամսի 20-ի դրությամբ իրականացվել շուրջ 40 տոկոսով։
Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։
Գեղամա աշխարհ