Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ավարտվել է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2026 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ արդեն ավարտվել է անասնակերի ու հացահատիկի բերքահավաքը։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, նախնական արդյունքներով այս տնտեսական տարում Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կուտակվել է 135 հազար 61 տոննա խոտ, 13 հազար 475 տոննա ծղոտ, ինչը լիովին բավարար է՝ անասնագլխաքանակի ձմեռացումն ապահովելու համար։

Այս տնտեսական տարում մարզի տնտեսություններում ստացվել է 72 հազար 449 տոննա հացահատիկի համախառն բերք, որից 47700 տոննան ցորենի, 24749 տոննան գարու բերքն է։

Աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 32,6, գարնանացան գարու արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը՝ 27,2 ցենտներ։

Այս պահին մարզի տնտեսություններում ընթանում են կարտոֆիլի բերքահավաքի ու աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։

Գեղամա աշխարհ

5 դիտում