
Օրերս Գավառի պետական համալսարանի հյուրերն են եղել ԱՄՆ Վաշինգթոնի համալսարանի Ամերիկյան էթնիկ հետազոտությունների բաժնի վարիչ, դասախոս Ռիկ Բոնուսը և Ռուս-հայկական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս Իվան Դանիլովը։
Ինչպես տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, հյուրերին ընդունել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավորությունները, ակադեմիական փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները։
Ռիկ Բոնուսը և Իվան Դանիլովը սեմինար-քննարկում են անցկացրել ԳՊՀ ուսանողների հետ։
Հյուրերն այցելել են Գավառի պետական համալսարանի պատմագիտական թանգարան։
«Նման հեղինակավոր, միջազգային լայն ճանաչում ունեցող բուհերի ներկայացուցիչների հետ շփումների ու կապերի հաստատումը շատ ավելի արդյունավետ ու նպատակասլաց են դարձնում մեր աշխատանքը՝ Գավառի պետական համալսարանը միաժամանակ ճանաչելի դարձնելով աշխարհի տարբեր երկրներում։ Հյուրերը տպավորված հրաժեշտ տվեցին մեզ՝ համագործակցության հետագա ակնկալիքով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։
Գեղամա աշխարհ
Screenshot