
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղի գերեզմանոց մտնող հիմնական ճանապարհի սալարկման աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է ՀՀ կկառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Արծվանիստի գերեզմանոց մտնող ճանապարհի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 10 միլիոն դրամ, որի 70 տոկսոը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է գերեզմանոց մտնող ճանապարհի սալարկում տուֆ քարով, 193 մետր երկարությամբ և 965 քառակուսի մետր մակերեսով։ Բազալտե եզրաքարեր կտեղադրվեն շուրջ 400 գծամետր երկարությամբ։
Այս պահին ընթացքի մեջ են հողային աշխատանքները և բազալտե եզրաքարերի տեղադրումը։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։
Գեղամա աշխարհ