Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծակքարում կառուցված հանդիսությունների սրահը մինչ տարեվերջ պատրաստ կլինի շահագործման

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում կառուցված հանդիսությունների սրահը մինչ տարեվերջ արդեն պատրաստ կլինի շահագործման։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի հանդիսությունների սրահը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից 2025  թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 145 միլիոն 900 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվել է հանդիսությունների միհարկանի սրահի կառուցում՝ 540 քառակուսի մետր մակերեսով, որը պետք է ծառայի բնակիչներին՝ հոգեհանգստի, ծիսական արարողությունների և համայնքային այլ միջոցառումների կազմակերպման համար։

Շուրջ 3000 քմ հատկացված տարածքում կառուցված սրահն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով ու գույքով։

«Փաստաթղթավորման գործընթացն ավարտվելուց հետո շենքը կմիանա խմելու ջրի, էլեկտրականության և կենցաղային գազի կոմունիկացիոն ցանցերին, ապա՝ պաշտոնապես կհանձնվի շահագործման։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն օրերս այցելել է Ծակքար բնակավայրի նորակառույց հանդիսությունների սրահի տարածք՝ տեղում դիտարկելու կատարված աշխատանքները»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

70 դիտում