Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզից 2026 թվականին բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել 672 դիմորդ

 

Գեղարքունիքի մարզից 2026 թվականին բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել 672 դիմորդ։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2026 թվականին ՀՀ բուհերի ընդունելության հայտագրման փուլերում Գեղարքունիքի մարզից «Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում դիմում-հայտ է լրացրել 995 դիմորդ։ ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել դիմում-հայտ լրացրածներից 962-ը, որոնցից 6-ը՝ ռազմական ուղղվածության բուհերի համար։ Առանց բուհ և մասնագիտություն նշելու միասնական քննություններ է հայտագրել 33 դիմորդ։

Մրցույթի հիմնական փուլում ընդունվել են մասնագիտություն հայտագրած դիմորդներից 583-ը, որը կազմում է հայտագրվածների ընդհանուր թվի 61 տոկոսը։

Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 103 դիմորդ հայտագրվել է մրցույթի լրացուցիչ փուլում, որոնցից 89-ին հաջողվել է ընդունվել բուհեր։ Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի հանրագումարում Գեղարքունիքի մարզից բուհեր են ընդունվել 672 դիմորդ, որը կազմում է մասնագիտություն հայտագրածների ընդհանուր թվի 70,3 տոկոսը։

Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին Գեղարքունիքի մարզից բուհեր են ընդունվել 586 դիմորդ։

Առավել շատ թվով դիմորդներ կուսանեն Երևանի պետական, ագրարային, մանկավարժական, տնտեսագիտական ճարտարագիտական, Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում։

Գեղամա աշխարհ

Գեղամա  աշխարհ

67 դիտում