
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի Շահումյան, Զորավար Անդրանիկ փողոցներում ու գերեզմանոց տանող ճանապարհին ընթանում են մայթերի սալիկապատման աշխատանքներ, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 65 միլիոն 700 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Շահումյան և Զորավար Անդրանիկ փողոցների երկկողմանի մայթերի ու գերեզմանոց տանող ճանապարհի միակողմանի մայթերի սալիկապատում՝ 3540,4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2026 թվականի օգոստոսի սկզբներից և ավարտի կհասցվեն սեպտեմբեր ամսի ընթացքում։
Շինաշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։
Գեղամա աշխարհ