Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում  2026 թվականի օգոստոս ամսին ծնվել է 110 երեխա  

2026 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 110 երեխա։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, նորածիններից  68-ը տղա են,  42-ը՝ աղջիկ:

Նրանցից 21-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 59-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 9-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Ճամբարակի առողջության կենտրոնում օգոստոս ամսին ծնունդ չի գրանցվել։

2025 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 134 երեխա՝ 78 տղա և 56 աղջիկ։

Գեղամա աշխարհ

18 դիտում