Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը, որն արդեն մի քանի տարվա պատմություն ունի,  կշարունակվի նաև առաջիկա տարիների ընթացքում։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  գերմանական «GIZ» կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնյա Կուրցին, գերմանական «BMZ» կազմակերպության ներկայացուցիչ Կատրին Բուդեր-Պելցին, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Սուսանա Մարտինսին, կազմակերպությունների այլ պատասխանատուների։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության  միջոցով Սևանա լճի էկոհամակարգերի բարելավման և կայուն զարգացման նպատակով մարզի որոշ բնակավայրերում և նախակրթական հաստատություններում կեղտաջրերի մաքրման կայանների ստեղծման, դրանց կառուցման նպատակով համապատասխան նշանակության հողատարածքների հասանելիության ապահովմանը վերաբերող հարցեր, ծրագրի հետ կապված այլ մանրամասներ։

Մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել  «GIZ» կազմակերպության կողմից վերջին տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերի նշանակությունը և հավաստել, որ շարունակելու է համագործակցված քայլեր կատարել՝ ի նպաստ Սևանա լճի կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման։

Գեղամա աշխարհ

25 դիտում