Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հայաստանի ֆուտբոլային թիմերը հաջող քննություն բռնեցին եվրոպական լիգաների որակավորման առաջին փուլում

 

Հայաստանի ֆուտբոլային երեք ակումբները՝ «Արարատ Արմենիան», «Փյունիկը» եւ «Ալաշկերտը»   դրամատիկ պայքարում կարողացան հաղթել իրենց մրցակիցներին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ու շարունակելու են պայքարը երկրորդ փուլում։

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում  Հայաստանի չեմպիոն »«Արարատ-Արմենիան որակավորման երկրորդ փուլում կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 21-ին, պատասխան հանդիպումը կկայանա Իռլանդիայում, հուլիսի 28-ին։

Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում  Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցաշրջանը կսկսի երկրորդ փուլից, որտեղ կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Հայաստանում, հուլիսի 30-ին։

«Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Հայաստանում, հուլիսի 30-ին։

«Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Ռումինիայում, հուլիսի 30-ին։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի թիմերը Եվրոյի լիգաների առաջին փուլում անցկացրել են վեց հանդիպում, որից 4-ում հաղթել են, 1-ում պարտվել եւ 1-ում ոչ ոքի խաղացել։ Նրանք մրցակցի դարպասը գրավել են 11 անգամ ու սեփական դարպասն ընդունել 6 գնդակ։ Նման արդյունավետ ցուցանիշ եւրոպական մրցաշարերում Հայաստանի թիմերն իրենց պատմության մեջ գրանցում են առաջին անգամ։

Գեղամա աշխարհ

2 դիտում