Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կլինի գերդրամատիկ եզրափակիչ

Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլը, որտեղ մրցում էին Իսպանիայի եւ Ֆրանսիայի, անգլիայի եւ Արգենտինայի հավաքականները։

Իսպանիայի հավաքականը 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ, իսկ Արգենտինայի ընտրանին լարված պայքարում 2։1 հաշվով առավելության հասավ Անգլիայի դեմ խաղում։

Այսպիսով, մրցաշարի երրորդ տեղի համար կմրցեն Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները։ Բրոնզե մեդալների համար հանդիպումը կկայանա լույս հուլիսի 19-ի գիշերը։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 01։00-ին։

ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչում տիտղոսի համար կպայքարեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։ Ոսկե մեդալների համար վճռորոշ հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ-Ռեզերֆորդ քաղաքի «Մեթլայֆ» մարզադաշտում։

Թեեւ ֆուտբոլային մասնագետները, երկրպագուները այս առաջնությունում Ֆրանսիայի հավաքականին համարում էին անմրցելի թիմ, իսկական չեմպիոնական թիմ, սակայն Իսպանիան իր գրագետ, սառնասիրտ ու հաշվարկված խաղով ապացուցեց, թե իրականում ով է այսօր ուժեղագույնը եւ ով է արժանի՝ եզրափակիչ մտնելու։

Իսկ Արգենտինայի հավաքականն արդեն քանիցս, պարտվելով հաշվի մեջ, խաղի վերջին րոպեներին կարողանում է աներեւակայելի քամբեքներ իրականացնել ու շարժվել առաջ։ Երեկվա խաղում Անգլիան միայն մեկ անգամ կարողացավ սպառնալ Արգենտինայի դարպասին, որն էլ ավարտվեց գոլով։ Իսկ Արգենտինան պարզապես փայլեց իր բարձրարվեստ խաղով ու կարողացավ երկու անգամ մեկը մյուսից շքեղ գոլեր խփել ու կորզել այնքան կարեւոր հաղթանակը։ Իսկ մի քանի դրվագներում գնդակը պարզապես հրաշքով չէր հայտնվում Անգլիայի դարպասում։ Մեսսին էլ ապացուցեց, որ ինքը, չնայած իր 39 տարեկան հասակին, այսօր անմրցելի է համաշխարհային ֆուտբոլում։ Նա այլ մոլորակից է։

Ապասենք եզրափակիչ խաղի արդյունքին։

Աշխարհի գործող չեմպիոնն այժմ Արգենտինայի հավաքականն է։

Գեղամա  աշխարհ

 

2 դիտում