Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավարտվեց Իսպանիայի հավաքականի հաղթանակով

Հունիսի 19-ին եզրագիծը հատեց ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը։ Երրորդ տեղի համար պայքարում խաղադաշտ դուրս եկան Ֆրանսիայի ու Անգլիայի հավաքականները։ Թիմերը միմյանց պարտադրեցին բաց հարձակողական խաղ, որի արդյունքում էլ գրանցվեց 10 գոլ։ Անգլիայի հավաքականաը գերդրամատիկ խաղում 6։4 հաշվով հաղթեց Ֆրանսիային։ Հանդիպման ընթացքում փայլեց Անգլիայի հավաքականի հարձակվող Բուկայո Սական, ով երեք անգամ գրավեց Ֆրանսիայի դարպասը եւ ապացուցեց, որ ինքը ոչ միայն պահեստային նստարանի խաղացող չէ, ավելին, խաղաժամանակ չստացող ֆուտբոլիստ չէ։

Ապա խաղադաշտում հաղթողի կոչումը վիճարկեցին Իսպանիայի եւ Արգենտինայի հավաքականները։ Սպասվում էր բաց հարձակողական խաղ, ինչպիսին եղավ Անգլիա-Ֆրանսիա խաղում, սակայն թիմերը շատ ավելի զգուշանում էին միմյանցից ու գերադասում  փակ, պաշտպանությանը միտված խաղը։ Այդուհանդերձ, խաղադաշտում ավելի շատ գերիշխում էին իսպանացիները, որոնք քանիցս ռեալ գոլային պահեր ստեղծեցին, սակայն բոլոր դրվագներում աներեւակայելի ցատկեր էր կատարում Արգենտինայի դարպասապահ Մարտինեսը՝ դարպասը պահելով անառիկ։ Միայն մեկ դեպքում նա անզոր եղավ կասեցնել իսպանացի հարձակվող Ֆերրան Տորեսի հարվածը։

Արգենտինայի հարձակողական ու թիմային խաղը չէր ստացվում։ Միայն բաց թողած գոլից հետո արդեն 10 հոգով մնացած Արգենտինան ակտիվացավ ու մի քանի անգամ լուրջ սպառնալիքներ ստեղծեց իսպանացիների դարպասին, սակայն Ունայի Սիմոնն ու պաշտպանները կարողացան չեզոքացնել բոլոր վտանգավոր պահերը։

Այսպիսով, Իսպանիան պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

Գեղամա աշխարհ

13 դիտում